HALKI Petition in Armenian

image

SIGN THE PETITION HERE

ՀԱԼՔԻԻ ԿՈՉԸ ՀԱՅԵՐԵՆ

Ստորագրեք կոչն ԱՅՍՏԵՂ

Թուրքիայի Հանրապետության նախագահ` Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Թուրքիայի Հանրապետության վարչապետ` Ահմեդ Դավութօղլուն

Ձերդ գերազանցություն,
Դիմում ենք Ձեզ խնդրանքով` Հալքիում բացել հոգեւոր դպրոց:

Մենք մեր ցանկությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում Հալքի (Հեյպելի)/ կղզում հունական ուղղափառ աստվածաբանության դպրոցի վերաբացման հարցում: Այս դպրոցը հունական ուղղափառ համայնքի հոգեւոր, մտավոր եւ մշակութային կյանքի հայելին է:

Որպես կրթության և ուսման վայր՝ Հալքիի դպրոցը՝ մինչ իր փակվելը 1971 թվականին, ներառում էր մշակութային և էթնիկ ծագմամբ ուսանողների մի լայն զանգված: Այն հանդիսացել է ուսումնական կենտրոն հնագույն քրիստոնեական եկեղեցական գրասենյակներից մեկի քարտուղարների համար, ինչպես նաև ուսման վայր՝ հունական ուղղափառ եկեղեցու ոչ մասնագետ ներկայացուցիչների համար:

Այն պատմական կենտրոն և մեծ հարստություն է քրիստոնյա աշխարհի համար:

Կոչի բացատրությունը՝

Հալքիի ժամանակակից հոգևոր դպրոցը բացվել է 1844 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Երրորդության վանքում: Այն ուսումնական կենտրոն է Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում գտնվող ուղղափառ էկումետիկ պատրիարքարանի առաջնորդների համար:

Հալքիի հարկադրական փակումը տեղի ունեցավ 1971 թվականին, որը 1955 և 1964 թվականների հույն ուղղափառ քրիստոնյաների ջարդերի և տեղահանումների քաղականության շարունակությունն էր, որն ըստ Լոզանի պայմանագրի 37-44 հոդվածների, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայում գործող անվտանգության և համագործակցության հիմնական սկզբունքների խախտում է համարվում:

Թուրքիայի կառավարությունը փորձել է թաքցնել իր խտրական քաղաքականությունը՝ Հունաստանի դեմ պահանջներ ներկայացնելով այնպիսի հարցերում, որոնք բոլորովին կապ չունեն Հալքիի խնդրի հետ և որոնք գոյություն չունեին Հալքիի փակման ժամանակ:

Մինչ Հալքիի հոգևոր դպրոցը փակվեց, մյուս մասնավոր քոլեջները շարունակեցին գործել՝ այսպիսով ապացուցելով, որ Հալքիի փակումն ուներ խտրական բնույթ:

Ինչպես Ամերիկյան կոնգրեսն, այնպես էլ Եվրոպական խորհրդարանն ընդունել են բանաձևեր՝ պահանջելով Հալքիի վերաբացումը:

Նվազագույնը երկու ամերիկյան նախագահներ, ինչպես նաև հարյուրավոր այլ քաղաքական և հոգևոր գործիչներ աշխարհում, ներառյալ Հռոմի պապը, կոչ են արել թուրքական իշխանություններին վերացնել խտրական սահմանափակումները Հալքիի հոգևոր դպրոցի նկատմամբ:

Միացեք մեզ, ստորագրեք կոչը և տարածեք այն Ֆեյսբուքում, Թվիթերում, էլեկտրոնային հասցեներով…ամենուր:

Ստորագրեք կոչն ԱՅՍՏԵՂ

 

SIGN THE PETITION HERE

International Hellenic Association